Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.10.2012 | 11:16

«Տերն իմ վեմն է, ամրությունն ու փրկիչը։ Թող Աստված ինձ պահապան լինի, ես նրան եմ ապավինել։ Նա է իմ հովանավորը, իմ փրկության եղջյուրը, իմ պաշտպանն ու փրկության ապավենը։ Անիրավ մարդկանցից փրկի՛ր ինձ, Տե՛ր։ Օրհնյալ Տիրոջն եմ աղերսում, որ ազատվեմ իմ թշնամիներից։ Ինձ պաշարեցին մահաբեր թուլությունները, ինձ խռովեցին անօրենության հեղեղները։ Մահվան երկունքն ինձ պատեց, մահվան որոգայթներ ծառացան իմ առաջ։ Իմ նեղության մեջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, ու նա իր սուրբ տաճարից պիտի լսի իմ ձայնը, իմ աղաղակը նրա ականջին պիտի հասնի»։
Բ Թագավորաց 22. 2-7

Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ